ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը կազմակերպում է աշխատաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը կազմակերպում է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն և ռազմավարություն» եռօրյա մեկնարկային աշխատաժողով, որն անցկացվում է «Կայուն զարգացման նպատակների փորձագետների փոխանակման հայ-շվեդական ծրագրի» շրջանակներում։

Աշխատաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 5-7-ը, ժ. 10:00–17:00՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում (Փարամազ Ավետիսյան մասնաշենք, 4րդ հարկ, Ակիան ցուցասրահ)։

Առաջին օրը բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, շվեդական «Life» հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզ Ռոզենբլադը։

«Կայուն զարգացման նպատակների փորձագետների փոխանակման հայ-շվեդական ծրագիրը» ֆինանսավորում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը և ղեկավարում է Շվեդիայում «Life» հիմնադրամը: Հայաստանում ծրագիրն իրականացնում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (+374)77-00-15-19 հեռախոսահամարով՝ Ծրագրի թափոնների և ռեսուրսների կառավարման գծով ազգային փորձագետ պրն. Հարություն Ալպետյանին, էլ. փոստ՝ [email protected]:




Լրահոս