Ինչո՞ւ է Հայաստանի պետական պարտքը նոյեմբերին ավելացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը, որ թավշյա հեղափոխությունից հետո սկսել էր հետեւողականորեն նվազել, նոյեմբեր ամսվա ընթացքում, ընդհակառակը, ավելացել է: Եթե նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 724.1 մլն դոլար, ապա դեկտեմբերի 1-ն այն հասել է 6 մլրդ 765.5 մլն դոլարի: Պատճառը վարկային նոր միջոցների ներգրավումն է եղել:

ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը՝ 6 մլրդ 194.8 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 825.1 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Սակայն նկատենք, որ չնայած պետական պարտքի ավելացմանը` տարեսկզբի տվյալների համեմատ, այնուամենայնիվ, այս ցուցանիշը ցածր է. հունվարի 1-ի դրությամբ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր, իսկ թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել ՀՀ վարչապետ, մայիսի 1-ի դրությամբ «ժառանգել էր» 6 մլրդ 867.5 մլն դոլար պարտք: Եւ, փաստորեն, այս յոթ ամիսների ընթացքում նախկին իշխանությունների թողած պետական պարտքը պակասել է էապես՝ 102 մլն դոլարով:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս