Ռոնալդուն ցանկանում է Յուվենտուսում տեսնել Կազեմիրոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել «Ռեալում» իր նախկին խաղընկեր Կազեմիրոյին:

33-ամյա պորտուգալացին իսպանական գրանդից հեռացել է անցած ամառ: Իսկ Կազեմիրոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն Իսպանիայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ:




Լրահոս