Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 3-ին՝ ժամը 01:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 02:16-ին:

Տան հյուրասենյակում մասամբ այրվել են մեկ բազմոց, երկու բազկաթոռ, մեկ աթոռ և հեռուստացույցի մեկ տակդիր:




Լրահոս