Արտակ Զեյնալյանը ողջունել է դատավորների կողմից ՍԴ դիմելու քայլը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը դիմել է ՍԴ` վիճարկելով համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած ՀՀ օրենքի սահմանադրականությունը: Բանն այն է, որ այս օրենքը թույլ է տալիս համաներում կիրառել նաեւ պետությանը կամ անձին հասցրած վնասը չփոխհատուցած անձանց դեպքում: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ողջունել է դատավորների կողմից ՍԴ դիմելու քայլը` միաժամանակ նշելով, որ նախարարության իրավական որոշումն արտահայտված է օրենքում:

«Հիմա սահմանադրական դատարանում վեճ է քննվում, եւ մենք սպասում ենք սահմանադրական դատարանի որոշմանը: Բոլոր դեպքերում, այն մեզ համար ճանաչելի եւ ընդունելի է լինելու, ինչպիսին էլ որ այն լինի: Այսպիսով, քանի որ վեճ կա, ես դրա վերաբերյալ որպես կողմ եւ որպես որոշակի ազդեցություն ունեցող պաշտոնատար անձ պետք է ձեռնպահ մնամ իրավական դիրքորոշում հայտնելուց»,- ասել է նա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս