Քուչակից մինչև Ապարան ճանապարհահատվածում գետնաբուք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Կոտայքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Քուչակից մինչև Ապարան ճանապարհահատվածում գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:




Լրահոս