44-ամյա քաղաքացին 21 հատ ծառ է ապօրինի հատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի բնակիչ, 1975թ․ծնված Մուկուչ Ենգիբարյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ. հունիս-հուլիս ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառնտեսություն մասնաճյուղի» Իջեւանի անտառպետության թիվ 6 պահաբաժնից 21 հատ ծառ ապօրինի հատելու համար: Ըստ մեղադրանքի` Ենգիբարյանն այդպես պետությանը պատճառել է 4 միլիոն 68 հազար դրամի վնաս։

Մ․Ենգիբարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Ծառերի, թփերի, բուսածածկի ապօրինի հատումը, եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։




Լրահոս