«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե տարեցտարի ավելանում է Հայաստանից ծիրանի, խնձորի, սերկեւիլի, դեղձի ու սալորի արտահանման ծավալները, միանգամայն կարելի է տրամաբանական համարել: Ի վերջո, Հայաստանում այս մրգերի պակաս չկա: Բայց, արի ու տես, Հայաստանը սկսել է արտահանել նաեւ մերձարեւադարձային մրգեր, որոնք, ի դեպ, այստեղ չեն աճում կամ դրանք աճեցվում են հատուկ պայմաններում ու բավական քիչ քանակությամբ:
Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե 2017թ. Հայաստանից արտահանվել է 124.3 տոննա արմավ, արքայախնձոր, ավոկադո, մանգո ու գուավա, ապա 2018թ. այդ թիվը հասել է 524 տոննայի: 2018թ. ՀՀ-ից արտահանվել է նաեւ 4.4 տոննա բանան, մինչդեռ նախորդ տարի բանան չի արտահանվել: Նկատենք, որ 2017թ. համեմատ 2018թ. ընթացքում ավելացել են նաեւ մերձարեւադարձային մրգերի ներկրման ծավալները»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում