Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, եռյակ լույս աշխարհ բերելը այսօր բացառիկ երևույթ է համարվում:
Նման բացառիկ երևույթ կրկին անգամ գրանցվեց «Շենգավիթ» ԲԿ-ում: Երեկ՝ 02.04.2019թ․Ար «Շենգավիթ» ԲԿ-ում առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման՝ ոչ արհեստական բեղմնավորմամբ եռյակ է ծնվել՝ երկու աղջիկ, մեկ տղա 2050, 2045 և 1950 գրամ քաշերով : Երեխաների մայրը՝ Արարատի մարզի Շահումյան Գյուղի 25-ամյա բնակչուհի Համեստ Դոլուխանյանը մեկ տարվա առաջնային անպտղությունից հետո դիմել էր Շենգավիթ ԲԿ, որտեղ էլ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի օգնությամբ, բուժման որոշակի փուլ անցնելուց հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը: Անակնկալ էր թե բժշկուհու և թե երիտասարդ զույգի համար, երբ ուլտրաձայնային հետազոտությունը փաստել էր եռյակներին:
Հղիության ողջ ընթացքը Համեստը գտնվել է կենտրոնի և բժշկուհի անմիջական հսկողության տակ և արդեն 34-35 շաբաթական հղիության շրջանում կատարվել է կեսարյան հատում: Երեխաները գտնվում են«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ստանալով համապատասխան բուժման կուրս:
Այս պահին թե′ մայրիկի և թե′ փոքրիկների վիճակը բավարար է:
Հ.Գ. երեխաների նկարը հրապարակված չէ ծնողների համաձայնությամբ: