Մանրամասներ 16-րդ թաղամասում վերելակի պարանը պոկվելու դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացրել է, որ այսօր Աջափնյակի 16 թաղամասի 24 շենքի վերելակը պոկվել ընկել է, վերելակում եղել է 4 անձ: Այս պահին դեպքի վայրում են ոստիկանները, Արգակարգ իրավիճակների նախարարությունը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ դեպքի մանրամասները:

4 անձ նստել են վերելակ եւ երկրորդ հարկ հասնելով՝ պարանը պոկվել է, եւ վերելակը ցած է ընկել: Օգնության ձայներ լսելով՝ շենքի բնակիչները զանգահարել են Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ շտապօգնություն: Հայտնի դարձավ, որ վերելակում գտնվող անձանցից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, եւ վերջիններս թեթեւ վնասվածքներ են ստացել:

Ավելին դեպքից հետո 16-րդ թաղամասի հարակից շենքերի բնակիչները վախից վերելակից չեն օգտվել՝ նշելով, որ անվտանգության երաշխիքներ չկան, որ իրենց շենքի վերելակը բարվոք վիճակում է , ուստի հույս չունեն, որ, վերելակ նստելով, կարող են հասնել տուն:




Լրահոս