ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ խեցգետնի պաշարների զգալի նվազումը գերորսի արդյունք է:
Նրա խոսքերով, 2014 թվականից հետո սկսեցին օգտագործել ոչ թե մեր ստանդարտ խեցգետնաորսիչները, որոնք նախատեսում էին խայծը, այլ նոր` զսպանակաձեւ, չինական ցանցերը: Բանն այն է, որ դրանք մի քանի անգամ որսունակություն են բարձրացնում եւ որսում են բոլոր չափի առանձնյակներին: «Երկար տարիներ մեր Սեւանա լճում թույլատրվել է կարասի եւ խեցգետնի որս:
Խեցգետնի արգելքը համենայն դեպս անցած տարի չի եղել: Ինչ վերաբերվում է խեցգետնի պաշարներին, վերջին տարիներին ավելի քան երկու անգամ նվազել են: Եւ դա արդյունք է ոչ կառավարելի որսի: Նոր որսագործիքների ներմուծման, որոնց մասին փաստորեն 2014 թվականից ամեն տարի ահազանգում ենք, որ այդ չինական գործիքները, զսպանակաձեւ արգելվեն, բայց ոչ մի քայլեր այդ ուղղությամբ չեն արվում»,- ափսոսանքով նկատեց մասնագետը:
Սյունէ Համբարձումյան
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում