15 դատավոր հրաժարվել է լինել ԲԴԽ անդամի թեկնածու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերոը գրում է.. «Ինչպես հայտնի է, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ 76 դատավորի ծանուցվել է, որ իրենք ընդգրկված են ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում եւ մինչեւ հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու թեկնածությունից: Մեզ հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ մոտ 15 դատավոր դիմում են ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ, որ իրենց անուն-ազգանունները հանեն ԲԴԽ անդամ դառնալու ցանկից:

Իսկ ովքե՞ր են այդ դատավորները. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ նրանք են` Գագիկ Պողոսյան, Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Վահագն Մելիքյան, Վարդան Գրիգորյան, Արտուշ Գաբրիելյան, Ռուբեն Ափինյան, Ալեքսեյ Սուքոյան, Կարինե Պետրոսյան, Վարդան Ստեփանյան, Արթուր Ադամյան, Մանվել Սիմոնյան, Մուշեղ Հարությունյան, Աղասի Մկոյան, Սուրեն Բաղդասարյան»:

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս