«Իմ քայլը» խմբակցությունը Ամուլսարի հարցը չի քննարկել հրավիրված նիստում: Այս մասին այսօր կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Քննարկել ենք գալիք օրենսդրական նախաձեռնությունները, խմբակցության աշխատելաոճը, խմբակցության անդամների առաջարկներն են լսվել աշխատելու հետ կապված, նոր նստաշրջանի հետ կապված լսել ենք մեր պատգամավորների դիտարկումները: Ամուլսարի թեման չենք քննարկել, չենք քննարկել նաև այնպիսի հարցեր, որոնք ես չնշեցի»,- նշեց նա: