ԵԽԽՎ խոշորացույցի տակ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում սպասվում է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների արտահերթ այցը Հայաստան: Փաստահավաք առաքելությամբ, «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» նպատակով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ukraine, SOC) եւ Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) վերջին անգամ հերթական այցով Երեւանում են եղել մարտին: Նրանց այցերը Մոնիթորիգի տակ գտնվող մեր երկիր պարբերական են, բայց այս անգամ սպասվող արտահերթ այցի նպատակները դեռ հայտնի չեն:

Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ` 2018-ի սեպտեմբերին էլ լուրեր տարածվեցին, թե համազեկուցողները արտահերթ այցով Երեւան են ժամանելու, ինչը, սակայն, ԵԽԽՎ-ում Հայաստանի դեսպան Պարույր Հովհաննիսյանը հերքեց: Լովոչկինա-Շիրցել համազեկուցողների վերջին անդրադարձը Հայաստանին, հիշեցնենք,նրանց հայտարարությունն էր, որտեղ մտահոգություն էին հայտնում դատարանների մուտքերնու ելքերն արգելափակելու` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ, միաժամանակ շեշտում էին երկրում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակն ու դատական բարեփոխումների անհրաժեշտությունը:

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ»,-ընգծել էին համազեկուցողները: Ուշագրավ է, որհենց այս օրերին հրապարակվել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը, որումվերջինս անդրադարձել է եվրոպական մի քանի երկրներում դատական իշխանության անկախության հարցերին` նշելով, որ դատավորների եւ դատական իշխանության անկախությունը վտանգված է:

Միյատովիչն այս զեկույցում հիշեցնում է, որիր մի շարք եզրակացություններով Վենետիկի հանձնաժողովը գնահատական է տվել իրավունքի գերակայության եւ դատական համակարգի անկախության ոլորտներում անդամ երկրների օրենսդրությունների համապատասխանությանը:

Իսկ մինչեւ կպարզվի, թե որն է Հայաստանի հարցով համազեկուցողների այս արտահերթ այցի նպատակը, արդեն Երեւան ժամանեցին ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումներ ունեցան ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի 4 անդամները` Մարտին Կուիջերը` Նիդերլանդներից ընտրված անդամ, Նիոլաէ Էսանուն Մոլդովայից, Յոհան Հիրշֆելդը Շվեդիայից եւՎենետիկի հանձնաժողովի քարտուղարության ներկայացուցիչ Գրիգորի Դիկովը:




Լրահոս