Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը +109 կգ քաշային կարգում։

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 192 կգ-ով: Երրորդ մոտեցմամբ 198 կգ-ը պոկեց և սահմանեց այս վարժության Եվրոպայի մինչև 23 տարեկանների ռեկորդ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունը աշխարհի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսեց 231 կգ-ից: Երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց նաւ պատվիրված 236 կգ՝ ապահովելով նաև երկրորդ փոքր ոսկե մեդալը:

Երկամարտի 434 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի Մ23 չեմպիոն և ռեկորդակիր:




Լրահոս