Երևան-Սևան ավտոճանապարհին ռադիոյի հենասյունն ընկել է բեռնատարի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին էլեկտրական սյունն ընկել է բեռնատար ավտոմեքենայի վրա՝ խոչընդոտելով երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ռադիոյի հենասյունն ընկել է «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրա:

Փրկարարներն ապամոնտաժել են հենասյունը և ապահովել անվտանգություն:




Լրահոս