Եթե Մելիքբեկյանը հեռանա, ես նույնպես կհեռանամ. Խինես Մելենդես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը այսօր Armenia Marriott հյուրանոցում շարունակվող մարզչական արտոնագրերի թարմացման սեմինար- դասընթացի ժամանակ պատասխանելէ նաեւ լրագրողների հարցերին:

Իսպանացի հանրաճանաչ մասնագետը նշել է, որ իր հետագա աշխատանքը Հայաստանում կախված է Արմեն Մելիքբեկյանից., եթե վերջինս չընտրվի ՀՖՖ նախագահ, ապա Մելենդեսը նույնպես կհեռանա. «Եթե Արմեն Մելիքբեկյանը մնա, ապա կմնամ: Եթե նա չընտրվի ՀՖՖ նախագահ չեմ երկարաձգի պայմանագիրս հունվարի 1-ից հետո: Սա հավատարմության հարց է եւ հարգանքի դրսեւորում այն մարդու նկատմամբ, որն ինձ հրավիրել է Հայաստան՝ աշխատելու: Ես պետք է հավատարիմ մնամ նրանց, ում հետ աշխատել եմ, ես միշտ այդպես եմ վարվել»,- ասել է Մելենդեսը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս