«Կրթության ազգային ինստիտուտը» լուծարվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կրթական ծրագրերի եւ 38 հազարի հասնող ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգերի մշակման հարցերով զբաղվող կառույցներից մեկը՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, լուծարվեց: Տեղեկացնենք, որ այս կառույցի հնարավոր լուծարման մասին խոսվում էր դեռ 2016 թվականից:

Ըստ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հիմնավորման՝ Կրթության ազգային ինստիտուտի ներկա կարգավիճակը չի համապատասխանում այն առաքելությանը, որն ակնկալվելու է ԿԱԻ-ից: Այսինքն` այն չի կարող լինել ՓԲԸ, այսինքն՝ շահույթ հետապնդող կառույց: Ի դեպ, նախարարությունը հայտարարում էր, որ սրա փոխարեն պետք է ձեւավորվի նույն գործառույթները իրականացնող, բայց ավելի քիչ թվով կազմ ունեցող հիմնադրամ,սակայն այն դեռեւս չի ձեւավորվել:

Մինչդեռ լուծարման հետեւանքով բազմաթիվ աշխատողներ գործազուրկ են դարձել եւ հույս չունեն, որ աշխատանք կստանան նոր ստեղծվելիք հիմնադրամում: Հավելենք, որ աշխատողները այս խնդրով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն այդպես էլ արձագանք չեն ստացել:




Լրահոս