ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը նիստ է վարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը կարևորեց հասարակական խորհրդի գործունեությունը, ինչը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման լուրջ խթան է։ Նա շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին կարևոր աշխատանքի համար։

Հայտարարվեցին հասարակական խորհրդի նոր անդամների անունները, որոնց հանձնվեցին վկայականներ։ Խորհուրդը համալրեցին մշակութային, հասարակական գործիչներ, գիտնականներ։

Շարունակելով խորհրդի նիստը՝ Արման Սարգսյանն անդրադարձավ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, ներկայացրեց ոստիկանության օպերատիվ, ճանապարհապարեկային ծառայությունների աշխատանքի մանրամասներ: Խոսվեց նաև ոստիկանության կադրային քաղաքականության, կրթական որակի բարձրացման և այլ հարցերի մասին։

Հասարակական խորհրդի ավարտին Արման Սարգսյանը պատասխանեց ներկաների հարցերին, ոստիկանության գործունեության մասին տեղի ունեցան քննարկումներ։




Լրահոս