Մեծ ակնկալիքներ չունեմ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Ես կարևորում եմ այն փաստը, որ Արցախն ի վերջո վերադառնա բանակցությունների սեղան, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք այդ ուղղությամբ հաջողության հասնել»,- ընդգծեց Գևորգ Գորգիսյանը:
Գևորգ Գորգիսյանի դիտարկմամբ՝ Արցախի հարցում արդյունքի հասնելու համար պետք է ունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն:
«Ցանկացած պահին, երբ Ադրբեջանը զգա, որ բալանսը խախտվել է կամ գլոբալ աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ պետք է ուժով լուծել այս հարցը, ապա չի հապաղելու, դրա համար մեզ պետք է մեկ բան՝ ուժեղանալ, զարգանալ, տնտեսական հեղափոխությունը, որի մասին այդքան խոսում է մեր իշխանությունը, ի վերջո իրականություն դառնա»,- հավելեց ԼՀԿ պատագամավորը:
Լիդա Եղիազարյան