«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային իրավիճակ է: Բանն այն է, որ իրենց խմբակցության բերած նոր օրենքի նախագիծը՝ «ԱԺ կանոնակարգում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որն, ի դեպ, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի «մտքի գոհարն» է, իսկական խառնաշփոթ է առաջացրել խմբակցությունում: Պատգամավորները տեղյակ չեն՝ ինչ է փոխվելու, ինչի մասին է այն, բայց գիտեն, որ այն կարեւոր է իրենց իշխանության համար, քանի որ կարող է հիմք հանդիսանալ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար:
Հրահանգ կա մինչեւ հրավիրված արտահերթ նիստը որեւէ բան չասել, քանի որ խմբակցության անունից կխոսի Վահագն Հովակիմյանը, որից հետո արդեն կորոշեն ինչ խոսել, ինչպես խոսել ու ինչպես մեկնաբանել:
Չնայած այն հանգամանքին, որ Դիլիջանում իմքայլականների հավաքի ժամանակ Հովակիմյանը խոսել է, բացատրել է, թե օրենքն ինչի մասին է, բայց քաղաքական «կիքսերից» խուսափելու համարորոշվել է լռության ուխտ պահելմինչեւ խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ՝ պարզելու համար, թե պատգամավորն ինչ դիրքորոշում ունի՝ այդ նախագծի հետ կապված:
-Տիկի՛ն Ղազարյան, Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք «ԱԺ կանոնակարգում» փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ, որն, ըստ ընդդիմադիրների, ուղղակի ոտնահարելու է Սահմանադրությունը եւ այն հակասահմանադրական քայլ է լինելու իշխանությունների կողմից:
-Մենք այդ նախագիծը դեռ չենք քննարկել, ես էլ պետք է մասնակցեմ քննարկումներին, եւ ավելի ուշ այդ հարցերին կանդրադառնանք:
-Բայց ընդհանուր նախագիծը նայե՞լ եք: Ինչ-որ հարցեր առաջացե՞լ են Ձեզ մոտ:
-Նայել եմ նախագիծը, կքննարկենք հարցերը, մինչեւ արտահերթ նիստի մեկնարկը մենք բոլոր հարցերի պատասխանները կունենանք:
-Այսինքն՝ խմբակցությունը դեռ միասնական որոշում չունի՞:
-Ամբողջ խմբակցության անունից հայտարարություն կարող է անել միայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Խմբակցությունում քննարկում եղել է, բայց ես ներկա չեմ եղել, քանի որ քաղաքում չեմ եղել:
Ես պետք է առանձին քննարկեմ խմբակցության հետ, պատկերացում կազմեմ, բայց այնպես է, որ կոնսենսուսային որոշում է արտահերթ նիստ հրավիրելը, քանի որ խմբակցության անունից է ներկայացվել այդ նիստի հայտը պարոն Միրզոյանին, ինչը ենթադրում է, որ խմբակցությունը բավականին միասնական կարծիք ունի դրա շուրջ:
-Նախագիծը վերագրվում է Ձեր խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, բայց մինչ այս պատգամավորը այն խմբակցության հետ չի՞ քննարկել՝ պարզաբանելու համար, թե ինչ է ցանկանում փոփոխել այս նախագծում: Դուք միասնական կարծիք չունե՞ք այս հարցում:
-Իհարկե կա միասնական կարծիք: Մենք ենք այդ արտահերթ նիստը հրավիրել, խմբակցության անունից է պարոն Միրզոյանին նամակ ուղարկել: Ըստ«ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Վահագն Հովակիմյանը միայնակ չէր կարող դա անել: Սա խմբակցության կողմից կայացված որոշում է: Պարզապես ես հիմա չեմ կարող դետալային մանրամասնել եւ անդրադառնալ, եւ կան որոշ հարցեր, որպետք է ես ինքս դեռ քննարկեմ պարոն Հովակիմյանի հետ: Եվ այդ հարցերի պատասխաններն անձնապես ինձ են վերաբերում, ոչ թե խմբակցությանը:
-Ընդդիմությունն արդեն իսկ բացասական է արտահայտվում, լարված վիճակ է արդեն…
-Ճիշտն ասած,չգիտեմ, այնքան էլ չեմ հասցրել հետեւել արձագանքներին: Միայն բամբասանքների տեսքով եմ տեղյակ: Գիտեմ, որ ընդդիմությունը որոշակի վերապահումներ ունի: Բայց կարծում եմ, որ կարող են տարընթերցումներ, վերապահումներ լինեն, որոնցշուրջ պարզաբանումներ կլինեն: Եթե կոնսենսուս լինի, կքվեարկենք Ազգային ժողովով:
-Ընդդիմությունը նշում է, թե այս ամենը միայն արվում է Հրայր Թովմասյանից ազատվելու համար, դա է այս ամենի հիմքը:
-Այդ հարցի հասցեատերը ընդդիմությունն է: Եթե իրենք այդպես են երեւակայում պետությունը, այդ հարցերը, ապա դա իրենց երեւակայության խնդիրն է: Այն, ինչ կա, առանց քողարկվածության ասել ենք՝որ ՀՀ-ում գործող Սահմանադրական դատարանը որոշակիորեն տարբերվում է Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանից, եւ մենքունենք խնդիր՝ համապատասխանեցնելու 2020 թվականի Սահմանադրությանը 2020 թվականի ՍԴ-ն: Եթե ընդդիմությունը կամ մեր հարգելի գործընկերները այլ կերպ են տեսնում աշխարհը, ես այդ հարցի հասցեատերը չեմ:
-Դիլիջանում քննարկվե՞լ է այս խնդիրը, ի՞նչ հանգուցալուծման եք եկել:
-Դիլիջանում մեր ռազմավարության վրա ենք աշխատել: Ավելի մանրամասն, կարծում եմ,չեմ կարող հայտնել, բայց ավելի մանրամասն տեղեկատվություն խմբակցության ղեկավարությունից կարող ենք սպասել՝ ռազմավարության հետ կապված: Բոլոր հարցերի հետ կապված արձագանք է եղել: Որոշում կամ քվեարկություն չի եղել, եղել է միայն քննարկում:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը