Արամ Վարդանյանին՝ «Վստրեչի Ապերին» ձերբակալելու որոշում կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության ծառայողները քրեական գործի շրջանակներում Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը գործողություններ են իրականացրել:

ArmLur.am-ի լուրը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում»,- ասացին ոստիկանությունից:

Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների մասին ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ նշելով, որ երեկոյան իրավապահները մտել են վերջինիս տուն, ըստ էության, խուզարկություն անելու նպատակով։ Իրավապահների մոտ օրինական խուզարկություն թույլտվության որևէ փաստաթուղթ չի եղել։ Սակայն դա խոչընդոտ չի հանդիսացել, որ տակնուվրա անեն Արամ Վարդանյանի տունը, զենք պահեն այդ պահին տանը գտնվող երեխայի վրա։




Լրահոս