«Արդարություն» կուսակցությունը վճռական է՝ արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմք ընդունելով 2020 թվականի մարտի 31-ին Արցախի համապետական ընտրությունների արդյունքները՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը հարգում է Արցախի բոլոր քաղաքացիների կատարած ընտրությունը եւ վճռակամ է արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները մեր քաղաքական եւ արդեն խորհրդարանական ուժից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Արդարություն» կուսակցությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի «Արդարություն» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուրիդ մեր քաղաքական թիմին վստահելու համար: Արցախի «Արդարություն» կուսակցությունը կրկին անգամ վստահեցնում է, որ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերին եւ համատեղ ջանքերով Արցախը դարձնելու է կայուն, անվտանգ եւ առավել ինքնաբավ։

Հիմք ընդունելով 2020 թվականի մարտի 31-ին Արցախի համապետական ընտրությունների արդյունքները՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը հարգում է Արցախի բոլոր քաղաքացիների կատարած ընտրությունը եւ վճռակամ է արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները մեր քաղաքական եւ արդեն խորհրդարանական ուժից»։




Լրահոս