Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է «Մանչեստեր Յունայթեդի» նախկին լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի եւ «Ֆերգի-թայմի» մասին.
– Գիտե՞ք ինչպես էր աշխատում «Ֆերգի-թայմը»: Եթե «Յունայթեդը» տանը պարտվում էր, ապա խաղի հիմնական ժամանակին ավելացվում էր 5 րոպեից ոչ պակաս, եթե նրանք հաղթում էին` առավելագույնը 2 րոպե:
«Սիթիում» լինելուս տարիներին մենք փոխեցինք մանչեստերյան ֆուտբոլի պատմությունը: Մենք հաղթեցինք 6:1 հաշվով. նման բան չէր եղել եւ չի էլ լինի: Այդ օրը կարող էին ավելացնել ավելի շատ րոպեներ…
Խոսելով այս ամենի մասին ՝ ես ընդունում եմ` Ֆերգյուսոնը մեծագույն մարզիչ էր»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում Il Sole 24 Ore-ն:
Սըր Ալեքսի օրոք «Մանչեստեր Յունայթեդը» շատ էր գոլեր խփում հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեների ընթացքում: Ահա ինչպես է առաջացել «Ֆերգի-թայմ» արտահայտությունը եւ «դաջվել» ֆուտբոլի պատմության մոջ:
Ռոբերտո Մանչինին «Մանչեստեր Սիթիիում» աշխատել է 2009-ից 2013 թվականներին:
Էդմոն Մարտիրոսյան