Հիվանդասենյակում եղել է վիրավորն ու խնամողը․ մանրամասներ երեկ Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդ կողմից հարազատները ճեղքելով ոստիկանական պատնեշը՝ մտել են հիվանդանոց և սկսել են դռները, պատուհանները կոտրելով ման գալ մյուս կողմի ներկայացուցիչներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամ Ավետիսյանը։

«Վիրավորների վիճակները գնահատվել են ծանր․ բազմաթիվ հրազենային վնասվածքներ, կոտրվածքներ։ Ունեցել ենք 2 զոհ, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց, բայց գրանցվել էր կենսաբանական մահ։ Ոստիկանական ուժերը ժամանել են վիրավորների ընդունումից հետո», – նշեց նա։

Նրա խոսքով՝ հարազատները հեռացան այն բանից հետո, երբ հիվանդասենյակում հարձակում գործեցին վիրավորի վրա, ապա իրենց կամքով հեռացան։

«Այստեղ գտնվող վիրավորներին հասցրել են ծակած-կտրած վերքեր, նաև սալջարդ վերքեր, հրմշտոց։ Վիրավորների վիճակը նրանց գնալուց հետո էլ ծանր է եղել։ Նրանք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան։ Հիվանդասենյակում եղել է հիվանդն ու խնամողը», – նշեց նա։

Հիշեցնենք, որ երեկ զարհուրելի սպանություններ հաջորդեցին մեկը մյուսին Գեղարքունիքի մարզում: Գավառի եւ Նորատուսի երիտասարդ բնակիչները արդեն անհիշելի պատճառներով վիճաբանել էին, որին խառնվեցին մեծերը` հայրիկները:




Լրահոս