Մայիսյան Եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները:
Բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին վերջիններիս են հանձնել նոր բնակարանների վկայագրերը: «Նախքան բնակարանամուտը՝ միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք են մատուցել գետավանցի զոհված ազատամարտիկների հիշատակին:
Նշենք նաև, որ բնակարանային շինարարության ծրագիրը այս հատվածում կկրի շարունակական բնույթ և էական խթան կհանդիսանա ծառայության որակական ցուցանիշների բարելավման առումով»,- ասված է ԱՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: