Ինձ անձնական վիրավորանք եւ սպառնալիք հասցրած անձը ներողություն է խնդրել. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ինձ անձնական վիրավորանք եւ սպառնալիք հասցրած անձը այսօր անձնական նամակով ներողություն է խնդրել ինձանից, ինչպես ինքն է ձեւակերպել՝ հանուն իր երեք երեխաների։ Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Չէի հրապարակի սույն պերսոնաժի ներողությունը, սակայն հրապարակելուս նպատակը մեկն է՝ որպեսզի բոլոր նրանք, ովքեր կզարթնեն ու պարապությունից կորոշեն, որ պիտի չայ խմելու հետ մի հատ էլ հայհոյեն ում ուզում են, հստակ իմանան, որ գոնե իմ դեպքում մինչեւ վերջ հետեւողական եմ լինելու, որ վերջիններս օրենքի առաջ կրեն իրենց պատիժը։

Նորից եմ ասում՝ մեկդ հանկարծ իմ համառության եւ հաստատակամության վրա չկասկածի։

Հիշեցնենք, որ երեկ Նաիրա Զոհրաբյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ իրեն անձնական վիրավորանքով լի նամակ են ուղարկել:




Լրահոս