Ինչ-որ լակոտներ կորոնավիրուսով հիվանդի տան պատի վրա խաչեր են դրել, գծեր քաշել. քաղաքապետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։ Այս մասին գրել է Panorama.am-ը:

ArmLur.am-հետ զրույցում Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը որոշ մանրամասներ հայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ: «Իրավիճակին մենք տիրապետում ենք, առավոտ դեռ լույսը չբացված ոստիկանապետի հետ իմ տեղակալը եղել է դեպքի վայրում. նայել են, ստուգել, ոչ մի հարձակում չկա: Ուղղակի գիշերը ինչ որ լակոտներ պատի վրա սուտի բաներ են գրել, գծել, խաչեր են դրել, երեխայական բաներ են արել: Հիմա ոստիկանապետը զբաղվում է, տեսախցիկներ կան, հանում են, որ տեսագրությունը նայեն ու պարզեն, թե ինչ լակոտներ են եղել»,- նկատեց քաղաքապետը:

Ապա նշեց, որ տան վրա հարձակում չի եղել: «Ոչ մի վնաս չեն հասցրել, ամեն ինչ գիշերով է եղել: Կորոնավիրուսով հիվանդ է, հո ազգի թշնամի չէ, դա կարող է ընդհանրապես կորոնավիրուսի հետ կապ չունենա: Լոզունգներ չեն գրել, մարդիկ մտածում են, որ իբր հարձակվել են կորոնավիորւսով հիվանդ ընտանիքի վրա: Հասարակ խելոք մարդիկ են. տան ամուսինը կռան է քշում, կինն էլ չի աշխատում, խելոք լավ մարդիկ են, քաղաքին թշնամի չեն, ուղղակի կորոնավիրուսով վարակված են, մեկուսացրել ենք, էս երկու օրը Երեւանում են: Այդ ընտանիքը մեկուսացված է, տան դռները փակ են, մեր հսկողության տակ է»,- վստահեցրեց Մարտունիի քաղաքապետը:

Ս.Հ.




Լրահոս