Մայիսի 25-ից պաշպանիչ դիմակները կրելը պարտադիր է։ Առանց դիմակ չի թույլատրվելու ոչ մի տեղ մտնել՝ առևտրի գնալ, օգտվել մոտրոյից, հասարակական տրանսպորտից, այն անգամ պարտադիր է մարզասրահ այցելելու դեպքում։ Ընդ որում, Պարետի կողմից հաստատված կանոնների համաձայն, պաշտպանիչ դիմակներ կրելը պարադիր է լինելու նաև մայիսի 18-ից աշխատանքային գործունեություն ծավալող բոլոր սույեկտների աշխատակիցների կողմից։ Այսինքն, պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ, պետք է կրեն նաև մանկապարտեզների, խանութների, գեղեցկության սրահների աշխատողները, վարորդներիը, ընդ որում՝ դրանք 3 ժամը մեկ փոխելու պարտադրմամբ։
Ընդ որում, այս կանոնների պահպանումը հսկելու է ոստիկանությունը և խախտողները տուգանվելու են՝ 100-250 հազար դրամի չափով։ Բացի պարտադիր դիմակ կրելու պահանջից, տաքսու վարորդները պարտադրված են նաև ուղևորներին նստացնել միայն ավտոմեքենայի հետևի նստատեղերին․ վարորդի կողքին նստելն այսուհետ արգելվելու է։
Նկատենք սակայն, որ մինչև այժմ էլ Երևանում կարող էինք հանդիպել բազմաթիվ խանութների, հաստատությունների, որոնց դռներին կային ցուցանակներ՝ մուտքը միայն ձեռնոցներով ու դիմակով: Սակայն ընդհանուր առմամբ, դիմակ կրելու համընդհանուր կանոնների շուրջ արդեն դժգոհություններ կան՝ հատկապես դրանք օրվա մեջ մի քանի անգամ փոխելու առնչությամբ։ Ի վերջո, դեղատներոււմ այ-մ դիմակները վաճառվում են 200 դրամից սկսած, և օրը երեք-չորս անգամ դրանք փոխելը, ինչպես նաև հաճախ ձեռնոցներ փոխելը կարող է իսկապես ֆինանսական բեռ լինել շատ մարդկանց համար։