Ինչ իրավիճակ է աշխարհում․ մահացածների թիվն անցավ 300 հազարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ  4 միլիոն 543 հազար է, զոհվել է ավելի քան 307 հազար մարդ:

Վարակակիրների և մահվան ցուցանիշներով առաջատարը կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Այստեղ վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 440 հազարի, զոհվել է շուրջ 87 հազար մարդ:

Երկրորդ տեղում ՌԴ-ն է՝  272 հազար վարակակիր,

Երրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 238 հազար։ Այս երկիրը մահացության ցուցանիշով երկրորդ տեղում է՝ կորոնավիրուսը երկրում խլել է ավելի քան 34 հազար մարդու կյանք:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով՝ հասնելով 4 հազար 283-ի, գրանցվել է մահվան ևս երեք դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 125-ով և հասել 1791-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 39005 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 71 և 60 տարեկան տղամարդիկ և 46 տարեկան կին, նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:




Լրահոս