Թուրինի «Յուվենտուս»-ը և արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ընդհանուր հայտարարի են եկել նոր պայմանագրի շուրջ:
Այս մասին գրում է իտալական մամուլը: Դիբալայի և «Յուվենտուս»-ի միջև պայմանագիրը նախատեսված էր մինչև 2022 թվականը, սակայն նոր պայմանագրով արգենտինացին Թուրինում կմնա մինչև 2025 թվականը: Դիբալայի աշխատավարձը կբարձրանա և նա տարեկան կստանա 7,5 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուս»-ի կազմում մասնակցել է 34 խաղի և խփել է 13 գնդակ: