Քիչ անց՝ 11:00-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ է տեղի ունենալու: Հետաքրքիր է սակայն, որ մինչև այսօր՝ 10:00-ն ԱԺ արտահերթ նիստի մասին տեղեկատվություն խորհրդարանի կայքում առկա չէր: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտահերթ նիստ է նախաձեռնել կառավարությունը և օրակարգում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում եւ փոփոխություն կատարելու մասին հարցն է:
Նկատենք սակայն, որ Աժ արտահերթ նիստի մասին շատերն իմացել են միայն այսօր առավոտյան և այժմ շտապում են խորհրդարան՝ ներկա գտնվելու նիստին: