ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան տուգանք է նախատեսված տարբեր երկրներում՝ արտակարգ դրության պայմանները խախտելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մայիսի 18-ից պարտադիր է դիմակ կրելը: Այսուհետ փակ հաստատություններում պետք է բոլորը դիմակ և ձեռնոց կրեն, իսկ ահա բաց տարածքներում դրանք ունենան: Այլապես Ազգային ժողովի այսօրվա որոշմամբ, նրանք կտուգանվեն 10 հազար դրամով:

Իսկ ինչ իրավիճակ է աշխարհում: Նկատենք, որ եվրոպական տարբեր երկրներում դիմակ կրելը պարտադիր է եղել վաղուց: Մասնավորապես, օրինակ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում բոլորը պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել: Իշխանությունները նաև հայտնել են, որ մարդիկ կարող են փակել իրենց քիթն ու բերանը՝ ցանկացած տարբերակով, ոչ միայն բժշկական դիմակների օգնությամբ:

Իսկ ինչ իրավիճակ է աշխարհում և ինչ կանոններ են գործել մինչև այժմ: Օրինակ Ամերիկայի Միացյալ նահանգների իշխանությունները սահմանել են ամենախիստ պատիժները՝ կարանտինի նորմերը խախտելու համար: Եթե այնտեղ մարդիկ խախտեն ինքնամեկուսացման ռեժիմն ու վարակեն մարդկանց, ապա նրանց սպասվում է 100 հազար դոլար տուգանք կամ մեկ մեկ տարվա ազատազրկում: Սակայն սա միայն այն դեպքում, եթե այս խախտումը չի հանգեցրել մահվան: Իսկ ահա, եթե ինքնամեկուսացման ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպք է արձանագրվում, ապա տուգանքը կազմում է 250 հազար դոլար կամ այլընտրանք՝ մեկ տարվա ազատազրկում:

Իսպանիայում ևս խիստ պատժամիջոցներ են սահմանված եղել կարանտինային ռեժիմը խախտելու համար: Իսպանիայում առանց հարգելի պատճառի տանից դուրս գալու համար սահմանված է տուգանք՝ 1500 եվրոյի չափով: Միևնույն ժամանակ Իսպանիայում տուգանքի մի տարօրինակ դեպք է գրանցվել: Մի կին ոստիկանների կողմից տուգանվել է այն բանի համար, որ իր դուստրը մեքենայի մեջ իր կողքին է եղել՝ տարեց ծնողներին այցելության ժամանակ:

Իտալիայում կարանտինի կանոնները նույնն են: Մարտի 10-ից երկրում փակ էին դպրոցները, թանգարանները, թատրոնները, արգելվում էին մասսայական միջոցառումները:  Ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար Իտալիայում ևս խիստ պատժամիջոցներ էին առկա: Միջին տուգանքը կազմում է 206 եվրո: Սակայն կային նահանգներ, որտեղ սեփական կանոններն էին գործում և այնտեղ տուգանքը հասնում էր մինչև 5 հազար եվրոյի: Մի քանի դեպքերում անգամ կարող էր ազատազրկում նախատեսվեր:

Կանոններ խախտելու համար խիստ են պատժում ամբողջ աշխարհում: Օրինակ Ֆրանսիայում առաջին անգամ չլսելը կարժենա 135 եվրո: Երկրորդ անգամ նույն արարքը կրկնելը կարժենա 1500 եվրո, իսկ պարբերաբար կրկնությունը կարող է անգամ 6 ամյա կալանքի պատճառ դառնալ:

Ներկայացնում ենք մի քանի տվյալներ.

Նորվեգիա՝ 126 եվրո կամ 10 օրով կալանք,

Ավստրալիա՝ 50 հազար դոլար կամ մեկ տարվա ազատազրկում,

Արգենտինա՝ 1.5 հազար դոլար տուգանք կամ 3-15 տարվա ազատազրկում,

Մալթա՝ 14 հազար եվրո տուգանք,

Իսրայել՝ 3-7 տարվա ազատազրկում,

Ուզբեկստան՝ մինչև 8 տարվա ազատազրկում:

Իսկ այա Հայաստանում  ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու և անձին վարակելու դեպքում, որի արդյունքում վերջինս ձեռք է բերում ծանր առողջական խնդիր (որևէ օրգանի գործունեության դադարում), նախատեսվում է տույժ՝ նվազագույն աշխատավարձի 500-700- ապատիկի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

Այժմ՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, տուգանք է նախատեսված դիմակներ չունենալու՝ 10 հազար դրամի չափով: Նկատենք, սակայն, որ դիմակները պարտադիր են եղել ամբողջ աշխարհում դեռ մարտից:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս