Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից:
Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնական Մոսկվայի և Բաքվի վերջին հայտարարությունների, Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրողությունների և հնարավոր զարգացումների մասին:
***
Մայիսի 21-ին, ժամը՝ 13:00-ին «Հոդված 3» ակումբը կազմակերպում է տեսաքննարկում «ՍԴ շուրջ ճգնաժամի հանգուցալուծումը՝ առանց հանրաքվեի» թեմայով:
Քննարկմանը կարող եք հետևել այստեղ:
Բանախոսներն են.
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր
ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր
ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան