Կառավարությունն ստեղծելու է կրթության և ինքնադրսևորման նորանոր հնարավորություններ. վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին: Ուղերձում մասնավորապես ասվում է.

Սիրելի շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, ձեզ համար այս կարևոր օրն այս տարի
ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետ:
Այսօր միևնույն վայրում ձեր տոնը նշելու և ուրախանալու հնարավորություն չունեք, սակայն վստահ եմ՝ հոգեպես
միմյանց հետ եք: Հույս ունեմ, որ համատեղ ջանքերի արդյունքում այս իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի
ու բնականոն կյանքին վերադառնալուն պես, չնայած ուշացումով, այնուամենայնիվ լիարժեք կկարողանաք հավաքվել
ու միասին կյանքի կոչել ձեր ավարտական միջոցառումը:

Սիրելի շրջանավարտվեր,

Ձեզ համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծելու է կրթության և ինքնադրսևորման նորանոր
հնարավորություններ և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը լինի այն վայրը, որտեղ դուք կկարողանաք
լիարժեք իրացնել ձեր տաղանդը:
Կյանքի այս ծաղկուն շրջանում դուք պետք է օգտվեք բոլոր հնարավորություններից, որոնք թույլ կտան ստանալ
մասնագիտական գիտելիքներ, փորձ և նոր հմտություններ։ Հորդորս է, որ այդ ուղղությամբ ներդնեք բոլոր ջանքերը,
որպեսզի հետագայում կարողանաք առավել հեշտ հաղթահարել բոլոր դժվարությունները, դառնալ բարձր
որակավորմամբ մասնագետներ և ձեր կարողություններով նպաստեք մեր երկրի զարգացմանն ու շենացմանը։
Սիրելի պատանիներ՝ դուք եք մեր պետության ապագան և մենք վստահ ենք, որ ի դեմս ձեզ՝ ունենալու ենք նոր
պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներում։
Կյանքի նոր փուլում մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ, անսպառ եռանդ և երջանկություն։ Սիրում եմ
բոլորիդ։




Լրահոս