ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուստամ Բադասյանին դատի են տվել. ինչ են պահանջում դատավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական հայց՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ: Մեզ հայտնի դարձավ, որ տարբեր անձիք նախարարին են դիմում , որպեսզի նա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցի, սակայն նախարարը դիմումներին ընթացք չի տալիս եւ քաղաքցիները այդ որոշումները վիճարկում են դատարանում:

Մասնավորապես ՀՀ վարչական դատարան է դիմել Մարինե Հայրապետյանը եւ պահանջում է, որ քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորների 20.04.2017թ. կազմված դատական ակտի պարզաբանում տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիական գործով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավորի՝ 01.11.2018թ. կազմված դատական ակտը դատական օրենսգրքի դատավարական և նյութական իրավանորմերի հոդվածներով՝ կոպիտ էական խախտումների «Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ» սահմանված ժամկետում վարչական ակտ կայացնելու, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով և գործող օրենքներով, իրավական ակտերով պարտականությունները չիրականացնելու, անգործություն դրսևորելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, դրանց հիման վրա, որպես հետևանքների վերացում՝ պաշտոնական պարզաբանում և կարգապահական վարույթ հարուցելու, օրենքով համապատասխան փաստաթուղթ պահանջելու մասին վարչական ակտերն ընդունված համարելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս