ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլայ Բաղդասարյանն առերեսվել է իրեն հեծանվով վրաերթի ենթարկած անձի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը առերեսվել է իրեն հեծանվով վրաերթի ենթարկած անձի հետ:  Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Էմին Բեգլարյանը` նշելով, որ Արթուր Ալեքսանյանը շարունակում է հացադուլը եւ չի լսում որեւէ մեկի հորդորները, որ դադարեցնի հացադուլը: Անգամ Արթուր Ալեքսանյանի կինն է խնդրել, բայց նա հացադուլը չի դադարեցնում:

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի Արթուր Ալեքսանյանի գործով  նիստը տեղի կունենա 16:30-ին: 2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին: Այս գործով կալանավորվել է Արթուր Ալեքսանյանը:

ArmLur.am-ը հայտնել էր, որ Արթուր Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրադարանի տնօրեն Անուշ Գալստյանի ամուսինն է, որն ամիսներ առաջ ևս հայտնվել էր սկանդալային պատմության կիզակետում: Այսօր ArmLur.am-ը զրուցել է Արթուր Ալեքսանյանի փաստաբան Էմին Բեգլարյանի հետ: Նա մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է ասել իրավապահներին այս գործով կալանավորված անձը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս