«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել: Այս մասին այսօր ArmLur.am-ին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Վարակակիրը 23-ամյա աղջիկ է: Նա հիմա կենտրոնում չէ, հիվանդանոցում է: Մայիսի 23-ին խնամյալներից մեկը իր հիվանդության բերումով՝ առողջական վիճակի վատթարացում է ունեցել, որից հետո աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մեկ օր մնալուց հետո իրեն թեստավորել են, և թեստի պատասխանը դրական է եղել: Մենք չենք կարող հստակ ասել՝ նա հիվանդանոցո՞ւմ, թե կենտրոնում է վարակել»,- հայտնեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի:




Լրահոս