ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս փոքրիկ մեքենաները կայանված են հենց փողոցի մեջտեղի մասում, նրանց «վարորդները», կարծես թե, չեն հետեւել երթեւեկության կանոններին։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Եթե անձը, որպես ուղեկցող բեռ, ցամաքային տրանսպորտով արտահանում է իր երաժշտական գործիքը, ապա ի՞նչ սահմանափակում է գործում ուղեկցող բեռի տեղափոխման դեպքում:      

Եփրեմ Հարությունյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եվ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի հավելված 3-ի համաձայն՝ առանց մաքսային վճարումների կատարման ուղեկցող ուղեբեռով անձը կարող է, որպես անձնական օգտագործման ապրանք, որոնք տեղափոխվում են ոչ օդային տրանսպորտով, տեղափոխել ապրանքներ, որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1500 եվրոյին համարժեք գումարը, եւ որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ առանց մաքսային վճարումների կատարման ուղեկցող ուղեբեռով անձը կարող է որպես անձնական օգտագործման ապրանք, որոնք տեղափոխվում են օդային տրանսպորտով, տեղափոխել ապրանքներ, որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, եւ որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` քոլեջի որ շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում եւ կրթության ինչ ձեւով:

Սիրան Հակոբյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության` 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ:

Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ. մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում՝ միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը: Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը: Հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 30-ը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ:

 




Լրահոս