ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կուսակցության տարբեր գրասենյակներում և գործիչների առանձնատներում խուզարկությունները շարունակվում են։ Դրա հետ մեկտեղ արդեն համացանցում, ՔՊ-ականների կողմից շրջանառվոււմ է մի փաստաթուղթ, որը կապված է 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ։ Այդ փաստաթղթում մանրամասը ներկայացված է, թե որքան գումար է ծախսվել թիվ 8-րդ ընտրատարածքում, ինչի համար։
Նշենք, որ այս փաստաթուղթը տարածվում է ՔՊ-ականների կողմից որը կարող է խուզարկության արդյունքոււմ հայտնաբերված լինի։ Այս փաստաթուղթն արդեն տարածում են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, առողջապահության նախարար Արսե Թորոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, թե այս փաստաթուղթը շրջանառվում է սոցիալական ցանցում և այնտեղից են վերցրել։ Խոսքը Անհերքելի փաստեր ֆեյսբուքյան էջի մասին է, որում վերջին օրերին տարբեր հրապարակումներ կան Գագիկ Ծառուկյանի մասին։ Հավելենք, որ այդ փաստաթղթի տակ Վազգեն Պողոսյանի անունն է, որը ԲՀԿ-ական թեկնածու էր հենց այդ ընտրատարածքից։