ՀԱԿ հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր Պետրոսյանը իր ելությը սկսեց` անդրադառնալով Վիկիլիքսյան բացահայտումներին` դրանք համարելով ցնցող. “Թվում էր, թե Հայաստանի իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթի մասին ասված է ամեն ինչ, եւ դժվար կամ գրեթե անհնար է որեւէ նոր բան ավելացնել։ Սակայն մի ցնցող նորություն ցրում է այս տպավորությունը եւ հնարավորություն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկայունից”,- Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքում իր ելույթն այսպես սկսեց ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:Նա նշեց, որ խոսքը Վիկիլիքսի բացահայտումների մասին է, համաձայն որոնց, ըստ ՀՀ առաջին նախագահի, մեզանից շատ ավելի լավ՝ իշխանությունների էութունը հայտնի է եղել ԱՄՆ իշխանություններին: Ընդդիմության առաջնորդը նշեց, որ Վիկիլիքսյան բացահայտումները ցույց են տալիս, որ ԱՄՆ դեսպանների մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիվ ԱՄՆ կառավարությանը հայտնի է դարձել, որ անցած նախագահական ընտրություններն ուղեկցվել են լայնածավալ խախտումներով, վարչական ռեսուրսների օգտագործմամբ, ընտրակաշառքներով: Լեւոն Տեր- Պետրոսյանի ելույթը հանրահավաքում կնեկայացնենք քիչ անց: Հավելենք, որ ՀԱԿ հանրահավաքը ավարտվեց, եւ այժմ մեկնարկել է երթը, որը ուղեկցվում է երգ-երաժշտությամբ”:Նշենք, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 30-ին
Լեվոն Տեր -Պետրոսյանի համար Վիկիլիքսյան բացահայտումները ամեն ինչ ասում են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ