ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բոլորին պետք է հանեն». երևանցիները՝ ՍԴ անդամներին փոխելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Խորհրդարանում այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծն ընդունեց միաձայն՝ 89 կողմ ձայնով: Նախագծի ընդունման պարագայում կդադարեն պաշտոնավարել Սահմանադրական դատարանի այն անդամները, որոնք այդ պաշտոնին են ավելի քան 12 տարի: Միեւնույն ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա շարքային անդամ, ավելին, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը:

ArmLur.am-ն Երևանում հարցումների միջոցով փորձեց պարզել՝ ինչպես են քաղաքացիները վերաբերվում այսօր խորհրդարանում ընդունված նախագծին: Արդյոք Սահմանադրական դատարանում ճգնաժամ տեսնում են, թե ոչ:

Բացի այս, մեր հարցման ժամանակ արձանագրեցինք, որ հանրության մի զանգված անտարբեր է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հանդեպ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս