Ծովինար Վարդանյանը երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը երեկ կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել: ArmLur.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ դեռ թեստի պատասխանը չի ստացել և սպասում է: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե իրեն լավ է զգում:

Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ այս խմբակցությունում երկու հաստատված դեպք է առկա՝ Վիկտոր Ենգիբարյան եւ Քրիստինե Պողոսյան, մյուսները թեստ են հանձնել, սպասում են պատասխանին կամ էլ սիմպտոմներ չունեն, սակայն որոշել են ինքնամեկուսանալ: Օրինակ, նույն խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, չնայած խորհրդարան չի գալիս, սակայն նրա օգնականը մեզ հետ զրույցում նշեց, թե վերջինս կորոնավիրուսի թեստ չի հանձնել, ախտանշան չունի, եւ բացակայությունն այլ պատճառով է:

Մեկուսացած պատգամավորների թվում են Հակոբ Սիմիդյանը,  Արեն Մկրտչյանը: Նշվում էր նաև Հայկ Սարգսյանի անունը, սակայն նա մեզ հետ զրույցում հայտնեց, թե կորոնավիրուսի թեստ չի հանձնել, մեկուսացած չէ եւ իրան լավ է զգում:




Լրահոս