Հերթական խոշոր հրդեհը Երևանի «Ձյունիկ սառնարան»-ում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. տեղում են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մեկ ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական մեծ թվով ջոկատներ պայքարում են Երևանում «Ձյունիկ սառնարսան» ՍՊԸ-ի մաքսային պահեստ և ապրանքների պահպանություն պահեստային հատվածում առաջացած կրակի դեմ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, մոտ 1 ժամ առաջ ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահագանգ է ստացվել, որ Արշակունյաց 9/2 հասցեում գործող նշված պահեստում հրդեհ է բռնկվել:
Այս պահին հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումն ու մարել այն և հիմա կատարվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:
Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը,Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանն ու տեղակալ Զավեն Մելքոնյանը:
Տեղում աշխատանքները ղեկավարոմ է Փրկարար ծառայության տնօրեն Վ, Գաբրիելյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: