ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը դիմում հանձնեցին Գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում և պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

ԲՀԿ-ից ներկա էին պատգամավորներ Միքայել Մելքումյանը, նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյանը: Դիմումը վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն իրենց դիմումից,  ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք ունենք ակնկալիք, որ ուզում ենք ապավինել իրավապահ համակարգի, տվյալ դեպքում՝ գլխավոր դատախազության ողջախոհությանը: Ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր են, այդ փաստերը առավել քան անբեկանելի են: Ուզում ենք ակնկալել, որ դատախազությունը կառաջնորդվի բացառապես օրենքով եւ օրինականությամբ», – նշեց նա:




Լրահոս