ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ քայլերի կդիմի «Լուսավոր Հայաստան»-ը՝ մանդատը ստանալու համար. ԿԸՀ-ից դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը: Վերջինս պահանջում էր ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:

Սակայն այսօր նիստում ընդդիմադիր խմբակցության դիմումը մերժվեց: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական 18-րդ մանդատը վերադարձնելուն: Նիստից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս