Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպան ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը:
Ըստ Պեսկովի՝ սահմանային փոխհրաձգությունը խորը մտահոգության տեղիք է տալիս, և Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել իրավիճակի կարգավորման համար:
«Խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունից: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և կատարել հրադադարի պայմաններում իրենց ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար»,-ասել է Պեսկովը:
Նշենք, որ հուլիսի 14-ին ադրբեջանական կողմը հայտնել է 11 զոհերի մասին, որոնց թվում են զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ: