Գեղարքունիքի մարզում այս պահին կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ համայնքներ չկան: Այս մասին այսօր մարզ այցելած լրագրողների հետ Սևանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով, վարակի տարածման կանխմանը մեծապես նպաստեցին նաև տեղային բռնկումների հետևանքով որոշ համայնքների ելումուտն արգելելու մասին` պարետատան որոշումները:
«Ցավոք, ունեցանք այդպիսի բռնկումներ, բայց ոստիկանության համայնքների համատեղ աշխատանքի արդյունքում խոշոր բռնկումները կարողացանք կասեցնել»,- ասաց Սանոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում