ՖՈՏՈ. Բոլորն ասում էին՝ տարիքիցս մեծ եմ երեւում. Լիանա Հակոբյանը՝ 23-ամյակի, նոր մասնագիտության եւ կորոնավիրուսի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Լիանա Հակոբյանը, ով հեռուստադիտողին հայտնի է «Ոսկե դպրոց» և «Դեպի ճամբար» նախագծերից, օրերս նշել է ծննդյան 23-ամյակը: ArmLur.am-ը դերասանուհուց հետաքրքրվել է, թե արտակարգ դրության պայմանները ինչպես եւ ում հետ է նշել տարեդարձը:

«Արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ տարեդարձս նշել եմ տանը: Կեսգիշերին տորթով եւ մոմերով  ընտանիքիս անդամների հետ միասին եմ տոնել, իսկ հաջորդ օրն արդեն ընկերներիս հետ: Տանը հավաքավել էինք փոքր կոլեկտիվով, բայց շատ լավ եւ ուրախ ժամանակ անցկացրեցինք, բացի այդ կեսգիշերին ընտանիքիս անդամները տորթ էին պատրաստել, մոմերը փչեցի եւ ուրախ նշեցինք»,-նշում է նա:

Լիանա Հակոբյանը մեզ հետ զրույցում շեշտում է, որ յուրաքանչյուր նվեր, իրեն համար թանկ են եւ կարեւոր. «Բոլոր նվերները ցանկալի նվերներ էին, դե հարազատ մարդիկ միշտ գիտեն, թե քեզ ինչ է պետք, ինչ ես դու նախընտրում եւ միշտ ճիշտ նվերներ են մատուցում: Նվերների մեծամասնությունը եղել է զարդերի տեսքով, ինչի համար շատ ուրախ եմ, եւ մեծ հաճույքով կկրեմ դրանք: Ինչ վերաբերվում է գումարի տեսքով նվերներին, իհարկե  հաճելի է ստանալ, բայց ինձ թվում է նման նվերներ ավելի շատ տալիս են ընտանիքիդ անդամները, ինչպես այս տարի ինձ տվեցին եղբայրս եւ մայրս, որպեսզի գնեմ այն ամենն, ինչը ցանկանում եմ»:

Խոսելով փոփոխությունների մասին՝  դերասանուհին ընդգծում է, որ իր կյանքում այս տարի նկատելի  փոփոխությունները կլինեն՝ միայն ու միայն լավը:

«Նոր նախագծերի մտքեր ունեմ, կփորձեմ շատ աշխատել, եւ նոր էներգետիկայով իմ աշխատանքը ներկայացնել իմ հեռուստադիտողին, իմ հետեւորդներին: Ես առհասարակ չեմ նեղվում եւ դեպրեսիվ չեմ տանում այն հանգամանքը, որ մեծանում եմ , քանի որ ամեն տարիք ունի իր հետքաքրքրությունը, եւ ամեն տարիքում դու ինչ-որ կյանք ես ապրում , նոր էմոցիաներ ես ապրում, ինչը շատ հետաքրքիր է: Բոլորս էլ գիտակցում ենք , որ մի օր մեծանալու ենք: Մի քանի տարի առաջ ինձ բոլորն ասում էին, որ ես իմ տարիքից բավականին մեծ եմ երեւում, այս տարի ի զարմանս ինձ  հետեւորդներս զարմացել էին , որ նոր 23-տարեկան եմ դառնում, եւ մտածում էին, թե ես հիմա նոր 20 տարեկան պետք է լինեմ:  Եվ ես էլ հիմա իմ մեջ նկատում եմ, որ հիմա ավելի իմ տարիքի մեջ եմ, քան առաջ էի»,-ասում է նա:

Հարցին, թե ինչպես է հաղթահարում համաճարակը եւ ինչով է զբաղվում այս ամիսներին, մեր զրուցակիցը նշում է. « Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված  հետեւում եմ բոլոր անվտանգության կանոններին: Հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս տապին բողոքում եւ դժգոհում են, թե դիմակ կրելը հարմարավետ չէ, բայց հանուն մեր բոլորի առողջության համար պետք է կրենք, ավելի շատ մտածելով դիմացինի առողջության մասին, քան սեփական առողջության : Կարծում եմ, որքան շատ պահպանենք անվատգության կանոններն , այնքան ավելի շուտ կնահանջի համավարակը, եւ մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքի ռիթմին»:

Իսկ ինչ վերաբերվում է առաջիկա  նորություններին, դերասանուհին հավելում է, որ  պատրաստվում է բացել «յութուբ»-յան ալիք . «Իմ վիդեոբլոգերները շարունակվելու են, եւ հիմա արդեն մտածում եմ «յութուբ»-ում ալիք ունենալու մասին, որպեսզի վիդեոները տեղադրեմ նաեւ այնտեղ, այդ կերպ ավելի խորացնեմ քանի որ որ այդ գործընթացն ինձ շատ է դուր  գալիս, արձագանքներն էլ բավականին ոգեւորող եւ հաճելի են: Իսկ աշխատանքային նորություններ դեռ չունեմ, նոր նախագծերում հանդես գալու առաջարկներ դեռ չկան, բայց հուսով եմ , որ շուտով կլինեն»:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս