ՖՈՏՈ. Դիմորդների բողոքի ակցիան՝ նախարարության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուհ չընդունված դիմորդներն ու ուսանողները այսօր կրկին հավաքվել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

Նկատենք, որ մի պահ նախարարության դիմաց լարված իրավիճակ տիրեց, քանի որ ակցիայի մասնակիցները ցանկանում էին մտնել շենք, սակայն ոստիկանները հեռացրեցին նրանց:




Լրահոս